SIXT-ի մասին

SIXT ընկերության պատմությունը

SIXT ավտովարձույթը հիմնվել է 1912 թ. Գերմանիայի Մյունխեն քաղաքում և սկսել է աշխատել ընդամենը երեք ավտոմեքենաներով: Լինելով աշխարհի  առաջին ավտովարձույթներից մեկը և այժմ ունենալով ավելի քան 100 տարվա փորձ, մենք վաստակել ենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում հուսալի և առաջատար ավտովարձույթի հեղինակություն: SIXT ընկերությունն առաջին է, որ ավտոմեքենայի վարձակալության պատվեր է ընդունում սմարթֆոնների միջոցով։ Այսօր մենք գործում ենք շուրջ 120 երկրներում և ունենք ավելի քան 2200 մասնաճյուղեր: Դուք կարող եք գտնել SIXT մավտովարձույթը աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և զբոսաշրջային ​​վայրերում:

SIXT ավտոպարկը և ավտովարձույթի սպասարկումը

Ամբողջ աշխարհում SIXT-ի յուրաքանչյուր մասնաճյուղ ապահովում է «Drive First Class, Pay Economy»  կարգախոսը, քանի որ մենք առաջարկում ենք պրեմիում ավտոմեքենաներ մատչելի գներով: Մեր ավտոպարկը ներառում է ավելի քան 222,000 ավտոմեքենա, որոնց շարքին դասվում են աշխարհում ամենահայտնի ավտոարտադրողների ապրանքանիշներն, ինչպիսիք են Գերմանիայի ֆավորիտներ` BMW, Mercedes-Benz, Audi և այլն: Մեր ավտոպարկը պարբերաբար նորացվում է, այսպիսով կարող եք վստահ լինել, որ SIXT-ի հետ Դուք կկարողանաք վարել բարձրակարգ և ժամանակակից ավտոմեքենամեքենա:

SIXT Rent

Sixt Rent-ի օգնությամբ Դուք օգտվում եք աշխարհի շուրջ 200 000 ավտոմեքենաների մեր հսկայական ցանցից։ Մեզ հետ միշտ կարող եք գտնել Ձեր կարիքներին համապատասխան ավտոմեքենա՝ կարճատև գործուղղման կամ արձակուրդի ժամանակ, կամ նյունիսկ եթե ավտոմեքենայի կարիք ունեք ավելի երկար ժամանակով: Ուզու՞մ եք SUV ձմռանը և կաբրիոլետ ամռանը, մեր անհատական մոտեցումը հենց Ձեր համար է: 

Sixt Rent-ը աշխարհի շուրջ 120 երկրներում ունի ավելի քան 2200 մասնաճյուղ և խոշորագույն պրեմիում դասի աավտոպարկեր: Մենք առաջարկում ենք փոքր ավտոմեքենաներից մինչև մեծ SUV-ներ ինչպես նաև շքեղ սպորտային մեքենաներ` մեկ օր, շաբաթ կամ մի քանի ամիս վարձակալության համար։

Այլ ծառայություններ


SIXT Share

Ավտովարձույթի անսահմանափակ հնարավորություններ՝ ավտոմեքենաների անսահմանափակ քանակություն, անսահմանափակ տևողությամբ, SIXT յուրաքանչյուր մասնաճյուղում վերադարձի հնարավորությամբ։ Օգտվեք մեքենաների համատեղ վարձակալման մեր մատչելի և ճկուն առաջարկից։

Ինքնուրույն որոշեք Ձեր ուղևորության տևողությունն ու ուղղությունը։ SIXT Share-ի հետ միասին Դուք ստանում եք ամենացածր գինը ցանկացած ժամանակահատվածի համար` լինի դա մեկ րոպե, օր, ամբողջ շաբաթ կամ ավելի երկար: SIXT Share ընդլայնում է մեքենաների վարձակալման սահմանները:

 


SIXT Ride

SIXT Ride-ն ամբողջ աշխարհում ցանկացած պահին և ցանկացած վայրում ապահովում է մեքենա, տաքսի կամ Լիմուզին Սերվիս բարձրակարգ ծառայություն: Ճանապարհորդեք SIXT Ride-ի հետ․ մենք 10 րոպեի ընթացքում կուղարկենք Ձեր նշված հասցեով տաքսի կամ այլ տրանսպորտային միջոց: Այսօր մեզ հասանելի են ավելի քան մեկ միլիոն վարորդներ ամբողջ աշխարհով մեկ։

SIXT Ride-ը մի կետից մյուսին հասնելու հուսալի, պրոֆեսիոնալ և ապահով ճանապարհորդության լավագույն լուծումն է:


SIXT Հայաստանի մասին

2007 թվականի հուլիսին SIXT-ը հաստատվեց Հայաստանում՝ դառնալով տեղական շուկայում ավտովարձույթի առաջատար ընկերություն:

SIXT-ի հետ ավտոմեքենա վարձակալելը կարող է նպաստել Հայաստանում փորձի ձեռքբերմանը: Մենք առաջարկում ենք նորագույն ավտոմեքենաների լայն ընտրանի, որոնք  կարող են բավարարել ուղևորության ցանկացած պահանջ: 24/7 ռեժիմով աշխատող գրասենյակը, որը տեղակայված է «‎Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղակայված գրասենյակը ճանապարհորդներին տալիս է ավտոմեքենա վարձակալելու հրաշալի հնարավորություն՝ իրենց ժամանցային և բիզնես կարիքներից ելնելով:  Գյումրի քաղաքի «‎Շիրակ» օդանավակայանի «‎Meet and greet» կայանը հնարավորություն է տալիս տեղաշարժման լուծումներ գտնել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող երկրորդ խոշոր քաղաքում` Հայաստանի մշակութային  մայրաքաղաքում:

Ընտրեք մեր ավտոմեքենաների ցանկից կոմպակտ մեքենաներ, սեդաններ, սպորտային ավտոմեքենաներ և միկրոավտոբուսներ: Ձեր հարմարավետ ուղևորության համար կարող եք ներառել նաև հարմարավետ հավելումներ։ Վարձույթին կարող են ավելացվել լրացուցիչ աքսեսուարներ, ինչպես օրինակ` երեխայի նստատեղ, GPS սարքավորում, շարժական ինտերնետ, լրացուցիչ վարորդներ և ապահովագրական փաթեթներ՝ ցանկացած առցանց կամ հեռախոսային պատվերի ժամանակ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ ամրագրումը երաշխավորվում է ըստ մեքենայի խմբի այլ ոչ հստակ մոդելի նկատմամբ։