Ստացման վայր
Վերադարձի վայր

Ավտոմեքենաների վարձույթ Եվրոպայում և ամբողջ աշխարհում

Ավտովարձույթի առաջատար գերմանական ընկերություն

Ավելի քան 2200 վարձույթի կայաններ 120 երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում

270 հազար ավտոմեքենա ավտոպարկում

Պաշտոնական ներկայացուցչություն և աջակցություն Հայաստանում

Համաշխարհային հեղինակության ավելի քան 80 գործընկերներ
SIXT-ը Հայաստանում
Sixt-ը Եվրոպայում
Sixt-ը ամբողջ աշխարհում

SIXT-ը Հայաստանում

2007 թվականի հուլիսին SIXT-ը հաստատվեց Հայաստանում՝ դառնալով տեղական շուկայում ավտոմեքենաների վարձույթով զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:

SIXT-ի հետ ավտոմեքենա վարձակալելը կօգնի Ձեզ Հայաստանն ավելի լավ ճանաչելու հարցում: Մենք առաջարկում ենք նորագույն ավտոմեքենաների լայն ընտրանի, որոնք կարող են բավարարել ուղևորության ցանկացած պահանջ: 24/7 ռեժիմով աշխատող գրասենյակը, որը տեղակայված է «‎Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղակայված մյուս գրասենյակը ճանապարհորդներին տալիս են ավտոմեքենա վարձակալելու հրաշալի հնարավորություն՝ իրենց ժամանցային և բիզնես կարիքները հոգալու համար: «‎Շիրակ» օդանավակայանի վիրտուալ «‎Meet and greet» կայանը հնարավորություն է տալիս տրանսպորտային լուծումներ գտնել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող և մեծությամբ երկրորդ քաղաքում, Հայաստանի մշակութային  մայրաքաղաքում՝ Գյումրիում:

Ընտրեք մեր ավտոմեքենաների ցանկից կոմպակտ մեքենաներ, սեդաններ, ամենագնացներ և միկրոավտոբուսներ: Ձեր անհօգ ուղևորության համար կարող եք ներառել նաև հարմարավետ հավելումներ։ Վարձույթին կարող եք ավելացվել լրացուցիչ աքսեսուարներ, ինչպես օրինակ` երեխայի նստատեղ, GPS սարքավորում, շարժական ինտերնետ, լրացուցիչ վարորդ և ապահովագրական փաթեթներ, ցանկացած՝ առցանց կամ հեռախոսային պատվերների ժամանակ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ ամրագրումը երաշխավորվում է ըստ մեքենաների խմբի, այլ ոչ հստակ մոդելի նկատմամբ։

SIXT-ի կայանները Հայաստանում


ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐՁՈԻՅԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

SIXT-ը հանդիսանում է Եվրոպայում ավտոմեքենաների վարձույթով զբաղվող խոշորագույն ընկերություններից՝ ավելի քան 1500 տեղակայմամբ, եվրոպական հայտնի զբոսաշրջային ուղղություններում: 

Եվրոպական երկրների օդանավակայաններում և երկաթուղային կայաններում վարձույթով ավտոմեքենա ձեռք բերելու ցանկության դեպքում SIXT-ը Ձեզ համար կարող է լինել լավագույն որոշումը: Դուք կարող եք ընտրել Ձեր պահանջներին առավել համապատասխան ավտոմեքենա՝ SIXT-ի առաջարկած տարատեսակ բրենդային ավտոմեքենաներից բաղկացած ավտոպարկից: SIXT-ի բոլոր կայաններում Ձեզ կառաջարկվի ծառայությունների և լրացուցիչ սարքավորումների մեծ տեսականաի, այդ թվում՝ GPS սարքավորումներ, մանկական նստատեղեր, ապահովագրական տարբեր փաթեթներ և այլն:

SIXT-ն անհամբեր սպասում է Ձեզ Եվրոպայում ավտոմեքենայով ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն ընձեռելուն այնպիսի մեքենայով, որն առավելապես համապատասխան կլինի Ձեր այցի նպատակին: Ծանոթացեք SIXT եվրոպական ամենահայտնի կայաններին ներքոնշյալ ցանկում:

Առաջատար վարձակալման կայանները Եվրոպայում


SIXT-ն ամբողջ աշխարհում 

SIXT ավտովարձույթը հիմնադրվել է 1912 թվականին Մյունխենում` Գերմանիա, և իր գործունեությունը սկսել է ընդամենը  3 ավտոմեքենաներով: Որպես աշխարհում ավտոմեքենաների վարձույթով զբաղվող առաջին և ամենանշանակալի ընկերություն, որն ավելի քան 100 տարի ոլորտում է, մենք վաստակել ենք   ավտովարձույթի առաջատար համաշխարհային ընկերության վստահելի հեղինակություն: Միշտ հանդես գալով առաջին շարքերում` մենք ավտոմեքենաների վարձույթով զբաղվող առաջին ընկերությունն էինք, որն ուներ վեբկայք և առաջինն էինք, որ ընդունում էր պատվերներ հեռախոսային հավելվածի միջոցով: Ներկայումս մենք  ներկայանում ենք 105 երկրներում՝ 2,200 մասնաճյուղերով: Դուք կարող եք գտնել SIXT ավտովարձույթի ծառայությունները գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, աշխարհի հայտնի զբոսաշրջային ուղղություններում, հարմարավետ վայրերում ինչպիսիք են` օդանավակայանները, երկաթուղային կայանները, նավահանգիստները և հյուրանոցները:

Հաճախորդների առաջնակարգ սպասարկում և մեքենաների վարձույթ Ձեզ համար

SIXT-ի հետ Դուք ոչ միայն ձեռք կբերեք պրեմիում կարգի ավտոմեքենաներ, այլև ավտովարձույթի պրեմիում ծառայությունն ամբողջությամբ: Ստուգեք Ձեր ամրագրումը 24/7 և կատարեք հավելումներ, երբ և որտեղ ցանկանաք: Չեղարկումնե՞ր: Հաշիվ-ապրանքագրե՞ր: SIXT-ի հետ ավտոմեքենա վարձակալելիս Դուք դրանք կարող եք ստանալ ցանկացած ժամանակ՝ առանց որևէ խնդրի: Ավտոմեքենա վարձակալելը դեռ երբեք այսքան հեշտ չի եղել: Եվ 100% առցանց վերահսկողությունը միայն բառեր չեն մեզ համար:

Sixt-ի կայաններն ամբողջ աշխարհում


ՓՈՐՁԵՔ ՄԵՐ ՆՈՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ