Վարձույթի պայմաններ

Սիքստ Հայաստան

Ընդհանուր Տեղեկություններ Վարձույթի Վերաբերյալ

Վարձակալը և վարորդը պետք է ունենան գործող վարորդական վկայական:

Ճանապարհային Երթևեկության Մասին 1968թ Նոյեմբերի 8-ի Կոնվենցիայի անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները պարտավոր են ներկայացնել Հայերեն թարգմանված վարորդական վկայական՝ կարգի բացատրությամբ, և հաստատված նոտարի կամ դեսպանության կողմից:

Վարորդը պետք է ունենա գործող անձնագիր:

Ոչ հռոմեական այբուբենով (Արաբերեն, Չինարեն, Ճապոներեն, Կիրիլիկ և այլն) տպված վկայականը պետք է լրացվի Միջազգային վարորդական վկայականով:

Հատուկ վարձույթի տեղեկատվություն Նախօրոք Վճարվող (Prepaid) գնով ամրագրումների համար

Ամրագրման փոփոխումը

Ամրագրումը կարող է փոփոխվել վարձույթը սկսելուց մինչև 48 ժամ առաջ (եթե հնարավոր է)՝ փոփոխման համար նախատեսված 9444.00 ՀՀ Դրամի դիմաց: Վարձույթից առաջ կատարված բոլոր վճարումները վերադարձման ենթակա չեն, ինչպես նաև ոչ մի այլ տարբերություն չի վճարվի, եթե փոփոխությունը հանգեցնում է վարձույթի արժեքի նվազմանը:

Ամրագրման հանում

Ամրագրումը կարող է հանվել վարձույթն սկսելուց առաջ: Ամրագրման հանելու դեպքում վարձույթից առաջ կատարված վճարումը կվերադարձվի և կգործեն ամրագրման հանելու վճարները: Հանելու վճարը կազմում է վարձույթի վճարը (ներառյալ բոլոր հավելյալ և այլ վճարները) առավելագույնը 3 օրվա դիմաց: Ամրագրման հանումը կարող է կատարվել օնլայն կամ գրավոր և պետք է ուղարկվի հետևյալ հասցեյով. Սիքստ Հայաստանի Գլխամաս, ՖՈՐԱ ՍՊԸ, Աճառյան 42, 0040, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Ֆաքս՝ +374 10615599, Էլ. փոստ՝ reservation@sixt.am.

Չներկայանալը

Այն դեպքում, երբ ամրագրված մեքենան չի վարձակալվում, կամ չի վարձակալվում պայմանավորված ժամին, նախօրոք վճարված վարձավճարը ամբողջությամբ պահվում է:

Տարիքային Սահմանափակումներ

Վարորդը պետք է ունենա գործող վարորդական իրավունք՝ առնվազն 3 տարվա փորձով, որը նշված է վկայականի վրա կամ ապացուցված այլ փաստաթղթով:

Նվազագույն տարիքն է 21 տարեկանը:

Առավելագույն տարիքն է 70 տարեկանը:

Վճարման Պայմանները

Ճկուն Սակագին

Ընդունվում են հիմնական Միջազգային կրեդիտ քարտերը՝ ինչպիսին են ARCA (Armenian Card), Eurocard/Mastercard, American Express և Visa:

Մենք չենք ընդունում որևէ կանխավճարային կամ դեբիտ քարտեր (Visa Electron):

Կանխիկ վճարումն ընդունվում է:

Sixt CarExpress Servicecard-ն ընդունվում է միայն գործող կրեդիտ քարտի հետ մեկտեղ:

Նախօրոք վճարվող սակագին

Ընդունվում են հետևյալ քարտերը. Eurocard/Mastercard, American Express,Visa և Diners Club: Մենք չենք ընդունում որևէ կանխավճարային կամ դեբիտ քարտեր (Visa Electron):

Վարձակալը պետք է լինի նշված կրեդիտ քարտի տերը: Լիազորված վարորդի տվյալները և վճարման տեսակը հաստատվում են ամրագրման փուլում և չեն կարող փոփոխվել: Հաստատված կրեդիտ քարտը պետք է լինի գործող և ներկայացվի մեքենայի վարձակալության ժամանակ: Վարձակալության ժամանակ ի հայտ եկած բոլոր հավելյալ վճարները կգանձվեն այդ նույն քարտից:

Ամրագրելով նախօրոք վճարվող սակագնով՝ գումարը կգանձվի կրեդիտ քարտից նախքան վարձույթի սկսելը՝ վարձույթի սպասվելիք արժեքի չափով: Ձեր կրեդիտ քարտից գանձվելիք գումարը կազմված է վարձույթի վճարը, ինչպես նաև բոլոր հավելյալ վճարները:                                                                                                                                                      Վարձույթի վճարը (ինչպես նաև բոլոր այլ համաձայնեցված վճարները. պատասխանատվությունից ազատումը, առաքման վճարները, օդանավակայանի վճարը և այլն) և Ավելացված Արժեքի Հարկը պետք է վճարվի ամբողջությամբ վարձույթի ամբողջ ժամանակահատվածի համար: Եթե մեքենան վարձակալվում է ուշ, կամ վերադարձվում է շուտ, գումարի վերադարձ տեղի չի ունենում:

Սովորաբար

Որպես ապահովագումար հաճախորդից պահվում է կանխավճար: Ապահովագումարի հստակ չափը որոշվում է մեքենան վերցնելիս, քանի որ գումարի չափը կախված է մեքենայի տեսակից:

Ապահովության Ընդհանուր Պայմաններ

Երրորդ Կողմի Ապահովագրություն (ԵԱ կամ ԱՊՊԱ)

Վարձակալած մեքենայի ապահովագրությունը ներառում է Երրորդ Կողմի Ապահովագրություն՝ փոխհատուցման առավելագույն չափը 1,800,000 ՀՀ դրամ նյութական վնասների համար: Անձնական վնասների համար նախատեսված փոխհատուցման առավելագույն չափը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ:

Ապահովագրությունը չի գործում, եթե մեքենան օգտագործվում է վտանգավոր իրերի փոխադրության նպատակով, մեքենան վարել է չլիազորված անձ, վնասի ծագման ժամանակ վարորդը չի ներկայացրել վարորդական վկայականը, վարորդը գտնվել է ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ կամ հրաժարվել է անցնել համապատասխան ստուգում, խախտել է ապահովագրության որևէ այլ պայման:

Պատասխանատվության Նվազեցում (ՊՆ)

Պատասխանատվության Նվազեցումը հանում է վարորդի պատասխանատվությունը մեքենայի վնասի կամ գողության դեպքում:

Եթե ՊՆ-ը չի ընդունվում, հաճախորդը կրում է պատասխանատվություն մեքենայի ամբողջ արժեքի համար:
Եթե ՊՆ-ը ընդունվում է, հաճախորդը կրում է պատասխանատվություն միայն 500,000 ՀՀ դրամի չափով:

 

Առաքում և Վերադարձ

Աշխատանքային ժամերին

Առաքման/Վերադարձի Ծառայությունը իրականացվում է նախօրոք հարցման հիման վրա:

Քաղաքի սահմաններում Առաքման/Վերադարձի Ծառայության արժեքն է 5,000 ՀՀ դրամ: Քաղաքի սահմաններից դուրս՝ 5,000 ՀՀ դրամ և 400 ՀՀ դրամ յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց:

Ոչ աշխատանքային ժամերին

Առաքման/Վերադարձի Ծառայությունը իրականացվում է նախօրոք հարցման հիման վրա:

Քաղաքի սահմաններում Առաքման/Վերադարձի Ծառայության արժեքն է 10,000 ՀՀ դրամ: Քաղաքի սահմաններից դուրս՝ 10,000 ՀՀ դրամ և 400 ՀՀ դրամ յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց:

Ոչ աշխատանքային ժամեր

Ոչ աշխատանքային ժամերին վարձակալությունը հնարավոր է օդանավակայանի և կենտրոնի մասնաճյուղից:

Մեկ ուղղությամբ վարձույթ

Ազգային

Մեկ ուղղությամբ վարձույթը Հայաստանի Սիքստի կայանների միջև անվճար է:

Միջազգային

Միջազգային Մեկ ուղղությամբ վարձույթը չի թույլատրվում:

Սահմանի Անցումով Վարձույթը և Տարածքային Սահմանափակումները

Մեքենան պետք է շահագործվի Հայաստանի տարածքում: Հայաստանի տարածքից դուրս շահագործումը պետք է նախօրոք համաձայնեցվի:

Սահմանի անցումով վարձույթը թույլատրվում է միայն հետևյալ երկրներում. Վրաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Սահմանը անցնելու համար անհրաժեշտ է պարտադիր ունենալ Սիքստի կայանի կողմից տրված գրավոր թույլտվություն:

Արտերկրում Շահագործման Վճար

Դեպի Վրաստան ճանապարհորդների համար գործում է 15,000 ՀՀ դրամ վճար յուրաքանչյուր վարձակալության համար:

Պրեմիում Տեղակայման Վճար

Օդանավակայանում և կայարաններում վարձակալության դեպքում գործում է ծառայության վճար չնվազեցրած հիմնական վարձույթի գնի 10%-ի (Միայն վարձույթի գումար) չափով:

Հավելյալ Պարագաներ

Պարագաներ

ՀՀ դրամ/օրը

Առավ. ՀՀ դրամ/վարձ.


Մանկական նստարան (0-9 կգ)

5.000

20.000


(9-36 կգ, 9-18 կգ)

5.000

20.000


(15-36 կգ)

5.000

20.000


Նավիգացիոն համակարգ

MiFi Շարժական ինտերնետ

Սառնարան

Դահուկների կախիչ

5.000

1.500

2.000

5.000

25.000

15.000

12.000

25.000


Պարագաներն ամրագրվում են առանց պարտավորության և տրվում են առկայության դեպքում:
Բոլոր մեքենաներն ունեն ձմեռային անվադողեր Դեկտեմբերի 1-ից մինչև Ապրիլի 1-ը:

 

Հավելյալ Վարորդ

Գործում է 5,000 ՀՀ դրամ հավելյալ վարորդի վճար մեկ վարձակալության համար:

Վառելիքի Լիցքավորման Վճար

Բոլոր մեքենաները տրամադրվում են վառելիքով լրիվ լիցքավորված և պետք է լիցքավորվեն Սիքստին վերադարձնելուց առաջ: Հակառակ դեպքում գործում են մեր ներկա պահին հաստատված վառելիքի լիզքավորման վճարները:

Այլ վճարներ և հարկեր

Իրերի կորուստ

Բանալին կորցնելու դեպքում գործում է 100,000 ՀՀ դրամ տուգանք:

Պետհամարանիշը կորցնելու դեպքում գործում է 25000 ՀՀ դրամ տուգանք:

Մեքենայի տողնիկական անձնագիրը կորցնելու դեպքում գործում է 25000 ՀՀ դրամ տուգանք:

Բոլոր գները ներառում են ԱԱՀ (եթե ԱԱՀ-ն գործում է):

Անհատական պայմանագրերով կորպորատիվ հաճախորդների համար կարող են կիրառվել այլընտրանքային գներ և կանոններ: