Նորություններ

Sixt-ը և L‘TUR-ը առցանց համագործակցում են

2014.04.13

Sixt-ը և L‘TUR-ը առցանց համագործակցում են

 Sixt-ը դարձել է L‘TUR-ի առցանց ավտովարձույթի բացառիկ գործընկերը
 Ավտոմեքենաների վարձույթի առավել արագ և հեշտ ամրագրում
  Գրավիչ մեքենաներ և հատուկ գներ 

Բեռլին, մարտի 6, 2014 – Sixt-ը՝ Գերմանիայի փոխադրման ծառայություններ տրամադրող առաջատար ընկերությունը և L‘TUR-ը՝ Եվրոպական շուկայի հանպատրաստից ճանապարհորդության առաջատար ընկերությունը ընդլայնեցին իրենց համագործակցությունը այս տարվա սկզբին: Որպես բացառիկ առցանց գործընկեր, Sixt-ն այժմ առավել սերտորեն է ինտեգրված Բադեն-Բադենում տեղակայված հանպատրաստից արձակուրդի մասնագետների ամրագրման գործընթացում՝ www.ltur.com տիրույթում:

L’TUR-ի  հաճախորդների համար առավելությունը կայանում է նրանում, որ ավտովարձույթի ամրագրումը դարձել է առավել հարմար: Ընդամենը մեկ քլիք և դուք www.ltur.com -ից տեղափոխվում եք ուղիղ դեպի Sixt-ի գրավիչ հատուկ առաջարկների տիրույթ, որը հասանելի կլինի նաև այն ժամանակ, երբ դուք կընտրեք արձակուրդների առաջարկվող փաթեթներ, համակցված երկաթուղային և հյուրանոցային առաջարկներ, ինչպես նաև ավիատոմսեր և  երկաթուղային տոմսեր: Sixt-ի ավտոմեքենաների ողջ պարկը ներկայացված է հաճախորդին՝ բիզնես հանդիպումների համար նախատեսված պրեմիում դասի մեքենաներից մինչև ընտանեկան հանգստի համար նախատեսված մեքենաներ:

Sixt-ը և L‘TUR-ը նպատակ ունեն շարունակել և առավել ընդլայնել իրենց համագործակցությունը, և հետագայում նախատեսում են ինտեգրել Sixt-ի այլ շարժական ծառայություններ ևս:

Regine Sixt՝ «Մեզ համար շատհաճելի է համագործակցել L‘TUR-ի հետ առաջիկա միքանի տարիների ընթացքում: Հանպատրաստից ճանապարհորդությունը նախընտրողները մեծապես կշահեն այս համագործակցությունից, քանի որ նրանք այսուհետ կարող են հարմարավետորեն ամրագրել համապարփակ շարժական գերազանց ծառայություններ շատ գրավիչ գնով»:

 Rüdiger Peters, L'TUR-ի Էլ-վաճառքի տնօրեն՝ «Այս առցանց համագործակցությունը կհարստացնի այն, ինչ մենք առաջարկում ենք: Sixt-ը և L'TUR-ը երկու ապրանքանիշ են, որոնք հիանալի համատեղվում են»:

 Sixt-ի մասին
Sixt-ը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Փուլախում՝ Մյունխենի մոտակայքում, փոխադրման պրեմիում կարգի ծառայություններ տրամադրող միջազգային առաջատար ընկերություն է, որն իր բարձրակարգ ծառայություններն է տրամադրում բիզնես և կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաև մասնավոր ճանապարհորդներին:  Sixt-ը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում և շարունակաբար ընդյալնում է իր ներկայությունը: Sixt-ը միակ միջազգային ընկերությունն է, որն իր հաճախորդների համար մշակել է ճկուն և հատուկ հարմարեցված հայեցակարգեր, որոնք ինտեգրում են ավտովարձույթը, լիզինգը, car sharing-ը և լիմուզին սերվիսը: Ավտոպարկում պրեմիում դասի ավտոմեքենաների մեծաքանակ առկայությունը, աշխատակիցների մշտական ուշադրությունը, մատուցվող ծառայությունների բարձրորակն ու ֆինանսների ճիշտ գնահատումը հնարավորություն են ընձեռնել 1912թ. Հիմնադրված ընկերությանը գրավել գերազանց դիրք շուկայում: Ընկերությունը համագործակցում է  հեղինակավոր հյուրանոցների, հայտնի ավիաուղիների և  տուրիզմի բնագավառում հայտնի մի շարք ընկերությունների հետ: Sixt Group-ի վաճառքից ստացված եկամուտը 2012թ. կազմել է 1.6 մլրդ. Եվրո: www.sixt.de

 L’TUR-ի մասին
Եվրոպայի շուկայի հանպատրաստից ճանապարհորդության առաջատարի 2012-2013 ֆինանսական տարվա շրջանառությունը (ներառյալ գործակալության կողմից իրականացված վաճառքը ) կազմել է 429 մլն. Եվրո`ավելի քան 740.000 հաճախորդից: TUI Travel PLC-ն տնօրինում է L'TUR-ի բաժնեմասերի 70 տոկոսը, իսկL'TUR-ի հիմնադիր KarlheinzKögel-ը տնօրինում է բաժնեմասերի 30 տոկոսը: Հանպատրաստից ճանապարհորդությունը մեկնումից միքանի ժամ առաջ ամրագրված ճանապարհորդությունն  է, որը կարող է մինչև  50 տոկոսով ավելի էժան լինել հաստատագրված գներից: Յուրաքանրյուր օր կա մոտ տաս միլիոն առաջակ ավելի քան 10.000 հյուրանոցից և 130  ավիաուղիներից, որոնց թվում՝ Lufthansa, TUIfly, Condor, Air Berlin և Germanwings. Այս ուղևորությունները և արձակուրդները կարելի է ամրագրել L'TUR-ի 150  կենտրոններից իրենց թեժ գծի միջոցով՝ +49 (0)761 557 557 և www.ltur.de կայքից:

Հավելյալ տեղեկատվություն
Sixt SE
Frank Elsner / Stefan Fritz / Frank Paschen
Sixt Կենտրոնական մամլո գրասենյակ
Հեռ. +49 – 5404 – 91 92 0
Ֆաքս +49 – 5404 – 91 92 29
Էլ. փոստ pressrelations(at)sixt.com